Թուրքիայում արձանագրվել է հազվադեպ աստղագիտական երևույթ

Թուրքիայում արձանագրվել է հազվադեպ աստղագիտական երևույթ

Թուրքիայի հարավարևմտյան հատվածում՝ Մուղլայի նահանգում, այսօր արձանագրվել է հազվադեպ աստղագիտական երևույթ՝ «արյունոտ Լուսինը», հայտնում է Habertürk. հեռուստաալիքը։

«Լուսինը ստացել է կարմրավուն երանգ, ինչը երկնքում ստեղծել է տպավորիչ տեսարան», – նշում է հեռուստաալիքը։

Habertürk-ի տվյալներով՝ անսովոր երևույթը դիտել են նահանգի մի շարք շրջանների բնակիչներ, որտեղ պարզ եղանակը հնարավորություն է տվել հստակ տեսնել այդ հազվադեպ բնական երևույթը։ Նշվում է, որ նման ազդեցությունը առաջանում է լուսնային խավարման ժամանակ, երբ Երկրի արբանյակը ստանում է կարմրավուն երանգ՝ մթնոլորտում արևի լույսի բեկման պատճառով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment