Ո՛չ, խաղաղությունը, որն իրականում արհետականորեն փորձում է ծնել Նիկոլը, մեռելածին է, այդ Նիկոլն է, որ փորձում է արհեստական շնչառությամբ դրան կյանք հաղորդել ու դիակը վաճառել: Այդ չեղած խաղաղությունը Իլհամի ու Նիկոլի միջև տեղի ունեցած հարաբերության հետևանք է, որը խիստ չափազանցված է. այն մատրանք է, որին եթե տրվենք, հետևանքերն իսկապես անդառալի կարող են լինել:
Գուցե Նիկոլը մեծ սիրով կխնամեր այդ խաղաղությունը, եթե այն իրական լիներ, բայց այն ոչ միայն խաբեություն է, այլև այն խնամելու ցանկություն չունի մյուս կողմը՝ թուրքը. եթե ունենար, «Արևմտյան Զանգեզուրի» տեղանունների բառարան չէր կազմի, Սևանը Գյոյչա չէր անվանի և այլն:
Որքան էլ Նիկոլը մեռելածինին արհեստական շնչառություն հաղորդի, այն երբեք կենսունակ օրգանիզմ չի լինելու, ինչը նշանակում է, որ «Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» հայտնի ասույթն առավել քան արդական է նաև մեր օրերում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: