Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ իրանական ուժերը հարձակվել են ԱՄՆ բանակի LHA7 դեսանտային նավի վրա, որը տեղափոխում էր ավելի քան 5000 զինվոր, ինչի հետևանքով այն նահանջել է Հնդկական օվկիանոսի խորքը։
«ԱՄՆ բանակի LHA7 ուղղաթիռակիրը և դեսանտային նավը, որը տեղափոխում էր ավելի քան 5000 նավաստի և ծովային հետևակի, հարձակման է ենթարկվել իրանական ուժերի կողմից և ստիպված է եղել նահանջել Հնդկական օվկիանոսի հարավային խորքը», — ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Իրանի պետական հեռարձակողի կողմից։