Ուշադրություն դարձրեք, որ պապի ու Նիկոլի միջև խոսակցությունը տեղի է ունեցել Արցախում կատարված էթնիկ զտումից հետո, և պապի խոսքը թերևս հենց այդ մասին է եղել. փորձել է այնպես անել, որ Նիկոլը խոսի արցախցիների խնդրից, բարձրաձայնի, ինչին ի պատասխան, սակայն, Հակոբյան Աննայի նախկին զուգընկերը սկսել է գլուխ գովել, թե ինքն անելու է ամեն ինչ, որ հայ ժողովուրդն այլևս չնահատակվի:
Նիկոլը պապի խոսքերի խորքը չի՞ հասկացել, թե՞ հատուկ «խոսքը կտուրն է գցել», որ Իլհամին չդառնացնի. եթե զոհը հրաժարվում է իր դահճին պատասխանատվության կանչելուց, ապա ոչ ոք չի կարող դա նրա փոխարեն անել: Պապը փորձել է թեմա բացել, բայց Նիկոլը պոպուլիստաբար այն փակել է՝ թերևս հարուցելով Ֆրանցիսկոսի զարմանքը:
Մյուս կողմից՝ եթե Նիկոլն իր առաքելությունը հռչակում է հայ ժողովրդին զոհի կարգավիճակից դուրս բերելը, ապա հարց է առաջանում՝ մի քիչ ուշ չէ՞, գուցե արժե՞ր նախ կանխել 44-օրյա պատերազմը ու հետո միայն գլուխ գովել: Կամ գուցե արժե՞ր անել ամեն ինչ՝ Արցախպում էթնիկ զտում թույլ չտալու:
Նիկոլը հայ ժողովրդի դահիճն է, իսկ այսօրինակ քարոզչությունը նպատակ ունի՝ ընդամենը կոծկելու ոչ միայն տեղի ունեցած, այլև գալիք ողբերգությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: