Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, որը նախկինում ոստիկան է եղել և զբաղեցրել է Ոստիկանության պետի պաշտոնը, լրագրողների հետ զրույցում խուսափել է պատասխանել 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի նկատմամբ գործողությունների իրավաչափության վերաբերյալ հարցին։
Արման Սարգսյանը փորձել է հավաստիացնել լրագրողներին, թե գաղափար չունի, թե ինչի մասին է խոսքը։
«Չգիտեմ՝ որքանով են իրավաչափ եղել գործողությունները։ Գիտեմ միայն այն, որ ոստիկանությունն օրենքով ուժ կիրառելու իրավունք ունի։ Կատարվածի մանրամասներին ծանոթ չեմ»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։