Միջազգայնորեն ճանաչված սահմանները ժամանակից աշխարհում ուժ ունե՞ն՝ նկատի ունենալով այն, որ ամենաբարձր մակարդակով այլևս խոսվում է երրորդ համաշխարհային պատերազմի մասին, իսկ որոշ հեղինակավոր տեսաբաններ դա անվանում են նոր համաշխարհային պատերազմ: Պատերազմը, որն ընդանում է ոչ միայն Ուկրաինայում, այլև հենց մեր քթի տակ, ուղղակի ջախջախում է Նիկոլի բարձրաձայնած թեզը, որի ֆունդամենտը միջազգային սահմանների լեգիտիմության հիմքով իբր անվտանգություն ու խաղաղություն ունենալն է:
Մյուս կողմից՝ եթե նույնիսկ միջազգայնորեն ճանաչված սահմանները որևէ բանի երաշխիք էլ լինեին, ապա Հայաստանի նման երկիրն առանց իրական դաշնակիցների կամ, եթե կուզեք, հովանավորների, չի կարող այս տարածաշրջանում գոյություն ունենալ. աջից ու ձախից մոտ 100000000-ի հասնող թուրքերն են, որոնց հեռահար նպատակների մասին գիտեն բոլորը.նրանք դա չեն թաքցնում: Նիկոլն էլ գիտի, իհարկե, բայց քանի որ նրանց շահերի ներկայացուցիչն է, միամիտ ժողովրդի «գլխի տակ փափուկ բարձ է դնում» ու իրականությունից կտրված թեզեր առաջ քաշում՝ կարծելով, թե եթե «Արցախ» կամ ասենք «Արարատ» անվանումները բացառի, թուրքերի ստրատեգիական շահերը դրանով կենթարկվեն փոփոխության. չի հասկանում, որ նույնիսկ Իսրայելի նման հզոր երկիրն այսօր առանց արտաքին հովանավորի չի կարող գոյատևել մերձավորարևելյան տարածաշջանում, Իլհամի խղճին մնացած Հայաստա՞նն է ծաղկելու…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: