Մոսկվայում փորձ է արվել ՀԱՊԿ-ի հետ գործողությունները կապել ԼՂ վիճակի հետ, բայց կառույցն անելիք ուներ. Քոչարյան




 


 


Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ գա մի փուլ, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացվի:


 


«Երբեք մի՛ ասա՝ երբեք: Ես չգիտեմ: Աշխարհը շատ անհանգիստ է: Այստեղ ՀԱՊԿ-ի խնդիրը չէ: Մեր երկրի անվտանգությունը, երկրի շահը պետք է թելադրեն մեր քայլերի հաջորդականությունը: ՀԱՊԿ-ը, վերջին հաշվով, երբ որպես ՀԱՊԿ պետք է հանդես գար, ինքը կա՞ր:


 


Մոսկվայում ՀԱՊԿ-ի հետ կապված քննարկումների ժամանակ փորձ էր արվում ՀԱՊԿ-ի հետ գործողությունները կապել ԼՂ վիճակի հետ, բայց մեր սահմանների հետ կապված՝ ՀԱՊԿ-ն անելիք ուներ: 


 


Մեր խնդիրն առաջացել է Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակից, մենք 2-3 անգամ դիմել ենք ՀԱՊԿ-ի աջակցությանը»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, թե այդ աջակցությունը, բացի բանավոր խոսքից, ոչ մի հեռանկար չի ունեցել:


 


 


Leave a Comment