Հնարավորություն էլ չունեմ մեջս պահելու․ Հայկ Սարգսյան

 

Երկու տարի է խնդրում եմ պաշտպանության նախարարին, ասում եմ՝ բանակում շաբաթը մեկ է զորքը լողանում, հնարավորություն ստեղծենք, թող ամեն օր լողանա։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։

« Դե թող պաշտպանության նախարարության ղեկավար կազմն էլ շաբաթ մեկ լողանա, դե թող մինչև այդ խնդիրը չլուծեն, իրենք էլ շաբաթը մեկ լողանան, տեսնեմ կարա՞ն։ Բա մեր զորքի համար ինչի պիտի մենք լավ պայման չունենանք։ Ես հիմա առաջին անգամ եմ հրապարակային ասում, ուղղակի էլ հնարավորություն էլ չունեմ մեջս պահելու»,– նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment