Մեր երկրի անվտանգությունը, շահը պետք է թելադրեն մեր քայլերի հաջորդականությունը. Անդրանիկ Քոչարյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին




 

1lurer. ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցված են: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հիշեցրեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ գա մի փուլ, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացվի:


 


«Մի՛ ասա՝ երբե՛ք: Ես չգիտեմ: Աշխարհը շատ անհանգիստ է: Այստեղ ՀԱՊԿ-ի խնդիրը չէ: Մեր երկրի անվտանգությունը, երկրի շահը պետք է թելադրեն մեր քայլերի հաջորդականությունը… ՀԱՊԿ-ը, վերջին հաշվով, երբ որպես ՀԱՊԿ պետք է հանդես գար, ինքը կա՞ր:


 


Մոսկվայում ՀԱՊԿ-ի հետ կապված քննարկումների ժամանակ փորձ էր արվում ՀԱՊԿ-ի հետ գործողությունները կապել ԼՂ վիճակի հետ, բայց մեր սահմանների հետ կապված՝ ՀԱՊԿ-ն անելիք ուներ:


 


Մեր խնդիրն առաջացել է Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակից, մենք 2-3 անգամ դիմել ենք ՀԱՊԿ-ի աջակցությանը: Այդ աջակցությունը, բացի բանավոր խոսքից, ոչ մի հեռանկար չի ունեցել»,-ասաց նա:


 


 


Հեղինակ`Լուսինե Մուրադյան


 


 


Leave a Comment