Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսը մեկնում է Վաշինգտոն՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման նպատակով։
«Մենք մտադիր ենք քննարկել Խաղաղօվկիանոսյան և Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում համագործակցելու մեր ընդհանուր պարտավորությունները, ինչպես նաև միջազգային կարևոր զարգացումները, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունը և դրա ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա», – ասել է Փիթերսն ապրիլի 6-ին՝ մեկնելուց առաջ արված հայտարարության մեջ։
Նա հետ կվերադառնա ապրիլի 10-ին։
«Այս հանդիպումները կխթանեն Նոր Զելանդիայի դիվանագիտական, անվտանգային և տնտեսական շահերը»,- հավելել է նախարարը։