Իմ նկատմամբ քրեկական գործ չկա, չի կարա լինի․․․ Այսինքն եթե լինի, պետք ա լինի հնարավորի․ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Նշենք, որ նա չնայած խորհրդարանի իշխող ֆրակցիայից դուրս չի եկել, բայց, ասյպես ասած, ոչ բարիդրացիական հարաբերություներ ունի ՔՊ-ականների հետ։
Հայկ Սարգսյանը խոսել է նաև իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերություններից՝ նշելով, որ նրանք նախկինի պես ջերմ հարաբերություններ չունեն։
«Փաշինյանի հետ մինչև 2018ն ունեցել ենք ընկերական, ջերմ հարաբերություններ, բայց դրանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը դարձել է վարչապետ, էդ հարաբերությունները չէին կարող նույնը մնալ, որովհետև եթե դու քո ընկերոջը չես կարող ամեն պահի զանգել, խոսել, էդ կապը կորչում ա, ու ոչինչ նախկինի նման չի կարա շարունակվի։ Ես դա բնական ու նորմալ եմ համարում։ Եթե առաջիկա 10, 20, 30 տարի հետո Փաշինյանը չի լինի վարչապետ, մեր ընկերությունն էլի՛ կշարունակի։ Այսինք, ընկերությունը կա, բայց դա չի շարունակվում»,- նշել է Սարգսյանը։