ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և նրբանկատ լինի Հայաստանի հետ իր ․ Լուկաշենկո

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պետք է շատ զգույշ և նրբանկատ լինի Հայաստանի հետ իր հարաբերություններում, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք պետք է ավելի նրբանկատ և զգույշ լինենք Հայաստանի հետ մեր աշխատանքում», – ասել է Լուկաշենկոն, մեջբերում է «ԲելՏԱ» պետական ​​լրատվական գործակալությունը։

Պետության ղեկավարը նշել է, որ որոշակի նվաճումների հետ մեկտեղ, ՀԱՊԿ-ն ունի նաև որոշ խնդրահարույց հարցեր, որոնց մասին նա բացահայտորեն խոսել է բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ միջազգային հանդիպումների և միջոցառումների ժամանակ: Բելառուսի նախագահը Հայաստանի հետ հարաբերությունները նշել է որպես հատուկ ուշադրություն պահանջող այդպիսի հարցերից մեկը:

«Մենք պետք է ավելի նրբանկատ և զգույշ լինենք Հայաստանի հետ մեր աշխատանքում։ Գիտեք, Հայաստանը, կարծես, չի աջակցում ՀԱՊԿ-ի շրջանակներում աշխատանքին, բայց միևնույն ժամանակ, մնում է անդամ», – ասաց Բելառուսի առաջնորդը։

Leave a Comment