Դե թող ՊՆ ղեկավար կազմն էլ շաբաթը մեկ լողանա․․․ Հայկ Սարգսյան
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը մեղադրում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին սեփական ամբիցիաներից ելնելով՝ պետության համար կարևոր օրենսդրական նախագիծը տապալելու համար
Մեր ժողովուրդը պետք է իմանա՝ մեր հավանական թշնամիները կամ հակառակորդ համարվող պետություններն ինչքան գումար պետք է ծախսեին, որ մեր բանակի թիվը 30 տոկոսով պակասեր, դուք դա արել եք անվճար։ Մինչև վերջ էլ պնդելու եմ՝ թշնամին պետք է միլիարդներ ծախսեր, որ մեր զորքը 30 տոկոսով պակասեր, դուք դա անվճար եք արել։
Սարգսյանը պնդում է, որ այս ամենին ֆոնին 44 տոկոսով բարձրացել է քաղաքացիությունից հրաժարվողների թիվը․ եթե նախկինում տարեկան 2000 էր, ապա հիմա արդեն մոտ 3000 է դարձել։
«Ստացվում է՝ անձնական ամբիցիայով, սիմպատիայով կամ քինախնդրության պատճառով կորցրեցինք կարևոր նախագիծ։ Ես հիմա որ հնարավորություն ունենամ, կարող է՝ լացեմ էլ։ Բա չե՞ս ասում, որ տալիս ես, քո բանակի աչքն ես հանում, քո զորակոչը կրիտիկական վատ վիճակում է, զորքի թիվը 14 տարում 44 հազարից իջել է 14 հազար։ Ասում եմ՝ եկեք միջոց ձեռնարկենք»,- ասաց Սարգսյանը։
Հանձնաժողովը քննարկում էր Սարգսյանի ներկայացրած՝ «Զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կամ այսպես կոչված, «Փողով բանակից ազատվելու» նախագիծը, և այն հերթական անգամ դրական եզրակացություն չստացավ։