ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գումարով ծառայությունից ազատվելու նախագիծը չպետք է մտնի օրակարգ. Գեղամ Մանուկյան

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր կրկին քննարկվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «զինծառայությունից գումարով ազատվելու մասին» նախագիծը։ Այն հերթական անգամ տապալվեց` չարժանանալով հանձնաժողովի հավանությանը:

«Անընդունելի է գումարով պայմանավորված տարբերակում դնել զինված ուժերում»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` նշելով, որ նման կարգավորումը կարող է լուրջ պառակտում մտցնելու ընտանիքներում, հարազատների ու ընկերների միջև.

«Մենք շարունակում ենք մնալ այն տեսակետին, որ այս նախագիծը չպետք է մտնի օրակարգ»,- ասաց Մանուկյանը:

Հիշեցնենք, Հայկ Սարգսյանի նախագիծը թեև կառավարության նիստում հավանության էր արժանացել, խորհրդարանում տապալվեց, դեմ են թե ընդդիմադիրները, թե իշխանական պատգամավորները:

Leave a Comment