6 ապրիլի 2026 – 13:06 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո վերադարձել է խաղադաշտ և մասնակցել Իտալիայի առաջնության «Ինտեր»-«Ռոմա» հանդիպմանը:
Նա «Ինտերի» կազմում փոխարինման է դուրս եկել հանդիպման 76-րդ րոպեին։
Իտալիայի առաջնության 31-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» Միլանում հյուրընկալել է «Ռոմային» և հասել է համոզիչ հաղթանակի՝ 5:2 հաշվով՝ ավարտելով երեք հանդիպում տևած անհաջող շարքը, գրում է Factor.am-ը:
Տանտերերի կազմում երկու գոլի հեղինակ է դարձել վնասվածքից հետո խաղադաշտ վերադարձած արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, իսկ մեկական անգամ աչքի են ընկել Հական Չալհանօղլուն, Մարկուս Թյուրամը և Նիկոլո Բարելան։
«Ինտերը» 72 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 9 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Միլանից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ «Ռոման» 54 միավորով 6-րդն է։