Առաջին օրվանից ձեզ պարզ հայերենով ասում եմ՝ ոչ թե նոր աղբավայր, այլ աղբի վերամշակման գործարան․ Ավինյան

Նուբարաշենի փոխարեն նոր աղբավայր չենք կառուցում, պետք է կոնսերվացնենք մեր եղած աղբավայրը և ունենանք աղբի վերամշակման գործարան․ քաղաքապետարանի այսօրվա՝ ապրիլի 6-ի գործակարգավարական նիստին ասել է Տիգրան Ավինյանը։

«Ես առաջին օրվանից պարզ հայերենով ասել եմ՝ ոչ թե նոր աղբավայր, այլ աղբի վերամշակման գործարան։ Նոր աղբավայր կառուցելու պրոցես խնդրում եմ չքննարկել»,- ընդգծել է նա։

Ժամկետների մասին խոսք նորից չի եղել։

Leave a Comment