«Կառավարությունը հետևողականորնե գնում է ՀԷՑ-ը պետականացնելու ճանապարհով: Շուտով 100% բաժնետոմսերը անդառնալիորեն, օրենքի և իրավունքի գերակայության հարթության մեջ, Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով կդառնան պետական սեփականություն»,- Նյուզ-ի հետ զրույցում ասել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
Հարցին` որքա՞ն է պետությունը առաջարկում սեփականատիրոջը, որքա՞ն է գնահատվել ՀԷՑ-ի կապիտալը, Պետորսյանը պատասխանել է. «Քանի դեռ սեփականատերերը կամ առաջարկ արած պետական լիազոր մարմինը չեն բացահայտում այդ թիվը, ես լիազորված չեմ բացահատելու»:
«ՀՀ-ն այլևս վերագտել է իր դիմակայունությունը և ժամանակին իրենից խլվածը վերադարձնում է մեր պետությանը»,- ասել է Պետրոսյանը:
Ավելին` տեսանյութում