
«Ինձ ամենաշատը մտահոգում են կծման դեպքերը: Դրանց հետքերով պետք է առավել ակտիվ զբաղվել, քանի որ քաղաքացիների անվտանգությունն առաջնային է»,- դիմելով «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանին՝ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Հաճախ եմ տեսնում, որ ինչ-որ տեղերում գրում եք, որ շունը չի հայտնաբերվել. խնդրում եմ՝ ձեր հետևություններն արեք»,- շարունակեց նա: «Եթե թույլ տաք, պարո՛ն քաղաքապետ….»,- նշեց Առաքելյանը: «Չէ, թույլ չեմ տա»,- արձագանքեց Ավինյանը: