Քուվեյթը հայտնել է իր դեմ Իրանի կողմից 13 հրթիռ արձակելու մասին

Քուվեյթի զինվորականները հայտարարել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում հետ են մղել տասնյակ իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի գրոհներ, այդ թվում՝ էլեկտրակայանների և նավթային օբյեկտների վրա։

Քուվեյթի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում էմիրության օդային տարածք է մտել 9 բալիստիկ հրթիռ, 4 թևավոր հրթիռ, ինչպես նաև 31 անօդաչու։

Գերատեսչության տվյալներով՝ գրոհները «նշանակալի նյութական վնաս են պատճառել և առանձին հրդեհներ առաջացրել, որոնք մարվել են»։ Հարձակումների հետևանքով զոհեր չկան։

Leave a Comment