
Հորմուզի նեղուցը երբեք չի վերադառնա իր նախկին կարգավիճակին, հատկապես ԱՄՆ-ի և Իսրայելի համար, ասվում է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի X-ի հայտարարության մեջ։
Նշվում է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերն «ավարտում են Պարսից ծոցում նոր կարգուկանոն հաստատելու իրանական իշխանությունների ծրագրի իրականացման օպերատիվ նախապատրաստական աշխատանքները»։
Ավելի վաղ Իրանի խորհրդարանական հանձնաժողովի կողմից Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար տարանցիկ վճարներ սահմանելու օրինագիծ էր հաստատվել։ Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ առաջարկը ներառում է տարանցիկ վճարներ, ԱՄՆ-ի և Իսրայելի համար անցման արգելք և սահմանափակումներ Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներին մասնակցող երկրների համար: