Ինչ-որ բան լավ չեք անում, լավ արդյունք չեք տալիս․ քաղաքապետ

Ինչ-որ բան լավ չեք անում, լավ արդյունք չեք տալիս․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, խոսելով վարչական շրջանների աշխատակազմերին քաղաքացիների տված գնահատականների մասին, շեշտել է, որ իրեն մտահոգում են հատկապես Նոր Նորքի և Շենգավիթի գնահատականները, որոնք լավը չեն։

«Այս առումով հետևություններ ունենք անելու։ Սա նշանակում է, որ լավ չի, ժողովուրդ ջան․ ինչ-որ բան լավ չեք անում, լավ արդյունք չեք տալիս, և մարդիկ էլ համապատասխանաբար ձեզ գնահատում են»,- նշել է քաղաքապետը՝ նշելով, որ հույս ունի՝ հաջորդ ամսվա գնահատականները փոխված կլինեն։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment