Ռուաստանի և Չինաստանի արտգործնախարարները քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը




Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը։Զրույցի ընթացքում քննարկվել է Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանում առճակատման արագ դադարեցման և քաղաքական ու դիվանագիտական ​​երկխոսություն սկսելու միջազգային ջանքերը։


Նաև քննարկվել են տարբեր միջազգային հարթակներում, նախ և առաջ ՄԱԿ-ում, ռուս-չինական համագործակցության ամրապնդման ուղիները։ Կողմերը գոհունակություն են հայտնել համաշխարհային օրակարգի հարցերի մեծ մասի, այդ թվում՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի և Չինաստանի մոտեցումների համընկնման առնչությամբ։


ՄԱԿ-ում Պեկինի դեսպան Ֆու Կոնգը X-ի գրառման մեջ նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները շեշտել են, որ «Հորմուզի նեղուցում նավարկության հարցը լուծելու հիմնարար միջոցը հրադադարի հասնելն ու մարտերը հնարավորինս շուտ դադարեցնելն է»։


 


 


Leave a Comment