Թերահավաքումների միակ պատասխանատուներ կարգեցին վարորդներին •

Քիչ առաջ Երևանի փոքրամասնության ու 9% քվե ստացած «քաղաքապետը» հայտարարեց, որ թանկացած ու չբարեփոխված տրանսպորտի թերհավաքագրումները հասնում են մեծ ծավալների։

Քաղաքացիները ճիշտ են՝ ՔՊ-ն նորից սխալվեց։

Հիմա՝ գտել են նոր մեղավորներ հայտարարեցին, որ քաղաքացիների արդար բողոքը առ այն, որ բարեփոխում չկա ու չեն վճարում դրա միակ պատասխանատուներ կարգեցին վարորդներին։
Հարգելի՛ վարորդներ մեր ու երևանցիների անունից խորին շնորհակալություն ձեզ, ձեր կատարած աշխատանքի համար։

Շարունակե՛ք ձեր միակ պարտականությունը, տեղափոխել ժողովրդին պատշաճ ու ապահով։

Ավինյանը հանձնարարել է «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանին ներկայացնել այս տարվա ծախսերի ֆինանսական հաշվարկներն ու բացատրել, թե ինչու են հարկավոր հավելյալ ֆինանսական միջոցներ։

Նա խոսել է նաև վարորդների կողմից ուղեվարձի հավաքագրմանը ներգրավվելու մասին ու նշել, որ հենց հավաքագրումից կախված է արտաժամյա աշխատանքների վճարումը։

«Ուզում եմ շատ հստակ ասել։ Չի կարող լինել մի իրավիճակ, երբ մենք բոլոր աշխատակիցներին, վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժամյա աշխատանքների համար, և իրենք որևէ կերպ որևէ պրոցեսին չեն մասնակցում, մասնավորապես հավաքագրման պրոցեսին չեն աջակցում:

Սա իրականում երևի նրանց մեղքը չէ, այլ ձեր դրվածքն է, որ առաջին օրվանից ասել եմ՝ անընդունելի է»,- ասել է նա՝ հավելելով, որ մեկ ամիս հետո կնայեն ցուցանիշները։

Leave a Comment