Հորմուզի նեղուցը, հատկապես ԱՄՆ-ի և Իսրայելի համար, այլևս չի վերադառնա իր նախկին վիճակին։ Այս մասին «X» -ում հայտարարություն է տարածել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարությունը։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Իրանի իշխանությունները պատրաստվում են Պարսից ծոցում հաստատել նոր կարգեր, և այդ նախապատրաստական աշխատանքները կավարտվեն մոտ ապագայում։