
ԱՄՆ-ն, Իրանը և տարածաշրջանային միջնորդները քննարկում են հնարավոր 45-օրյա հրադադարի պայմանները՝ որպես հակամարտության կարգավորման առաջին փուլ, հաղորդում է Axios-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նշվում է, որ այդ ժամանակահատվածում նախատեսվում են վերջնական խաղաղության պայմանների քննարկումներ։ Միևնույն ժամանակ հրադադարը կարող է երկարաձգվել, եթե կողմերին ավելի շատ ժամանակ անհրաժեշտ լինի բանակցությունների համար։
Երկրորդ փուլը ենթադրում է պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագրի կնքում։ Լրատվամիջոցի աղբյուրների հաղորդմամբ՝ Հորմուզի նեղուցի ամբողջական բացման և Իրանի կողմից հարստացված ուրան ունենալու մասին հարցերը կլուծվեն միայն վերջնական գործարքի շրջանակներում: