Դաղստանի Դերբենտի շրջանում գետից տակավին ողջ դուրս բերված կինը և երեխան մահացել են: Ըստ տարածաշրջանային առողջապահության նախարարության՝ նրանց չի հաջողվել վերակենդանացնել, քանի որ նրանք երկար ժամանակ ջրի մեջ են եղել։
Մարզային կառավարման կենտրոնի ղեկավար Իսրաֆիլ Իսրաֆիլովը ավելի վաղ հայտնել էր, որ Դերբենտի շրջանում գետը մի քանի մարդու է քշել-տարել: Մեկ այլ կին մահացել է Կազբեկովսկի շրջանի Կիրկի գյուղում՝ սողանքի հետևանքով։
Դաղստանում Գեջուխի ջրամբարի հողե ամբարտակը կոտրվել է ուժեղ անձրևների պատճառով: Մամեդկալա գյուղում մի քանի տասնյակ տներ անցել են ջրի տակ, ինչպես նաև փլուզվել է Կավկազ դաշնային մայրուղու վրա գտնվող կամուրջը: Դերբենտի շրջանից նախատեսվում է ավելի քան 4100 մարդու տարհանել ժամանակավոր բնակության կենտրոններ։
Ջրհեղեղի գոտում գտնվող բոլոր բնակիչները տարհանվել են, ավելի ուշ հայտնել է շրջանի ղեկավար Էլման Ալլահվերդիևը։ «Ջրհեղեղի գոտու բոլոր բնակիչները տարհանվել են։ Նրանց տրամադրվում է ողջ անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը», – գրել է նա իր Telegram ալիքում։
