Եղվարդում ավտոմեքենա, Զորականում վագոն – տնակ է հրդեհվել․ Լուսանկարներ •

Ապրիլի 5-ին՝ ժամը 15։20-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Արա Գեղեցիկ փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:34-ին, մարվել՝ 16:42-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան։

***

Ապրիլի 6-ին՝ ժամը 03։31-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զորական բնակավայրի 1-ին փողոցում այրվում է բնակելի տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 13-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում (մոտ 27 քմ)։

Հրդեհ մեկուսացվել է ժամը 04:11-ին, մարվել՝ 04:39-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ գույքով։

Leave a Comment