
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կոշտ հայտարարությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով «դադարեցնել այս վտանգավոր խաղը»։
Նա նշել է, որ Թրամփի «անխոհեմ քայլերը կարող են Միացյալ Նահանգներին ներքաշել լուրջ հետևանքների մեջ», ընդգծելով, որ «պատերազմական հանցագործություններով ոչինչ հնարավոր չէ շահել»։
Ղալիբաֆը նաև մեղադրել է Թրամփին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի շահերը սպասարկելու մեջ՝ ընդգծելով, որ միակ լուծումը Իրանի ժողովրդի իրավունքների հարգումն ու լարվածության նվազեցումն է։