ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Թեհրանում գիշերը իրականացված ավիահարվածների հետևանքով վեց երեխա է զոհվել

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Թեհրանի նահանգում գիշերը հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն վեց երեխա, հաղորդում է Press TV-ն՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։

«Թեհրանի արտակարգ գործողությունների կենտրոնի տվյալներով՝ առնվազն վեց անմեղ երեխա՝ չորս աղջիկ և երկու տղա, բոլորն էլ 10 տարեկանից փոքր, նահատակվել են երեկ երեկոյան Թեհրանի նահանգում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով», – ասվում է հեռուստաալիքի X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ։

Leave a Comment