
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է հրապարակել, որում կոչ է արել Իրանի ղեկավարությանը բացել Հորմուզի նեղուցով անցումը, նրանց անվանելով «խելագար սրիկաներ»։
«Երեքշաբթի օրը Իրանում կլինի և՛ էլեկտրակայանի, և՛ կամրջի օր։ Դուք երբեք նման բան չեք տեսել։ Բացեք անիծյալ նեղուցը, խելագար սրիկաներ, թե չէ դժոխքում կապրեք։ Կտեսնեք», – գրել է Թրամփը Truth Social-ում։
Նա իր գրառումն ավարտել է «Փառք Ալլահին» արտահայտությամբ։