Վերջնաժամկետը մոտենում է. բացեք անիծյալ նեղուցը, խելագար սրիկաներ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին անհապաղ բացել Օրմուզի նեղուցը՝ հակառակ դեպքում սպառնալով լուրջ հետևանքներով։ Նա իր հայտարարությունը հրապարակել է Truth Social սոցիալական հարթակում:

Թրամփը գրառման մեջ կտրուկ ձևակերպումներով նշել է, որ նեղուցի փակումը անընդունելի է՝ ընդգծելով, որ Իրանն այդ քայլի համար կարող է կանգնել ծանր իրավիճակի առաջ։

«Իրանին տրամադրված վերջնաժամկետն այժմ գալիս է երեքշաբթի՝ Արևելյան ժամանակով 20:00-ին: Նախնական վերջնաժամկետը սահմանվել է երկուշաբթի ժամը 20: 00-ին: Նման բան երբեք տեղի չի ունեցել։ Բացեք անիծյալ նեղուցը, խելագար սրիկաներ, թե չէ դժոխքում կապրեք։ Փառք Ալլահին»,- գրել է Թրամփը իր սոցցանցի էջում։

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը չի բացառել նաև ռազմական գործողությունների հնարավորությունը։ Նրա խոսքով՝ կարող են թիրախավորվել ենթակառուցվածքային օբյեկտներ, այդ թվում՝ էլեկտրակայաններ և կամուրջներ, եթե իրավիճակը չփոխվի։

5372967687908169428.jpg 34.79 KB

Leave a Comment