Հայ մարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում կայացած գեղարվեստական մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում, հայտնել է Մարմնամարզության ֆեդերացիան։
Մանուկյանը հաղթել է մրցաշարում՝ նժույգ վարժությունում հավաքելով 14.800 միավոր։
Երկրորդ և երրորդ տեղերը զբաղել են Ղազախստանի ներկայացուցիչ Զեյնոլա Իդրիսովը և Նարիման Կուրբանովան։ Գեղարվեստական մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը տեղի է ունենում ապրիլի 3-ից 6-ը։
