18-ամյա Դավիթի ինքնազգացողությունն այսօր երեկվա համեմատ ավելի վատ էր․ միակ հուսադրողը, որ բժիշկների հսկողության ներքո է․ փաստաբան

Սուրբ Աննա Եկեղեցու միջադեպով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունն այսօր երեկվա համեմատ ինքնազգացողությունն ավելի վատ էր՝ գլխացավ, գլխապտույտ, բարձր ճնշում:

Հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

«Դավիթը լավ չէր… Միակ հուսադրողը, որ բժիշկների հսկողության ներքո է…»,– գրել է նա։

Հիշեցնենք,որ Սուրբ Աննա եկեղեցում Ծաղկազարդի պատարագի ընթացքում վարչապետը շքախմբով մտել է եկեղեցի, գրավել ներկաների ուշադրությունը, ինչից դժգոհել են ներկաները: Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներից մեկն ասել է. «տենց չնայես»։

Մոտ մեկ ժամ անց եկեղեցու բակից ոստիկանները բիրտ ուժով բերման ենթարկեցին Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներին, ինչպես նաև Հայ ազգային ճակատի հիմնադիր, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանին։

Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից դպրոցական 18-ամյա Դավիթ Մինասյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։

Մյուս եղբայրը՝ Միքայելը, ազատ էր արձակվել։

 

Leave a Comment