Կինը երեխա է լույս աշխարհ բերել հենց մարզապալատում՝ Կանադայում NHL-ի խաղի ժամանակ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կանադայում NHL կանոնավոր առաջնության ժամանակ Էդմոնտոնի Rogers Place մարզապալատի 7-րդ հարկում կինը երեխա է լույս աշխարհ բերել, հայտնում է The Big Lead-ը:

Ըստ Sportsnet-ի մեկնաբան Ջեք Մայքլսի, նշանակալի իրադարձությունը տեղի է ունեցել «Էդմոնտոն Օյլերզ» և «Վեգաս Գոլդեն Նայթս» թիմերի միջև հանդիպման երկրորդ մրցափուլի ընթացքում. վերջինս պարտվել է 5:1 հաշվով:

Հաղորդվում է, որ խաղի ժամանակ ևս մեկ անսովոր միջադեպ է գրանցվել. երկրպագուներից մեկը վնասվածք է ստացել պատահաբար ապակին կոտրած տափօղակի պատճառով:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment