Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է տարվա առաջին միջազգային ցուցահանդեսը

Երևանում ներկայացվել է «Թելի իրադարձություն. Տեքստիլի համաշխարհային պատմություններ» ցուցահանդեսը, որը Միջազգային մշակութային կապերի ինստիտուտի (Ifa — Institut für Auslandsbeziehungen) և Հայաստանի ազգային պատկերասրահի համատեղ նախաձեռնությունն է, հայտնում են Հայաստանի ազգային պատկերասրահից։

Ցուցահանդեսը տեքստիլը դիտարկում է ոչ միայն որպես դեկորատիվ կամ կենցաղային նյութ, այլև բարձրացնում է ավելի խորքային հարցեր՝ ո՞վ է այն պատրաստում, ի՞նչ պայմաններում և ու՞մ պատմություններն են դրանով արտացոլվում։

Նախագծում միավորվել են Ifa-ի հավաքածուի ժամանակակից նկարիչների և Հայաստանի ու սփյուռքի արվեստագետների աշխատանքները՝ ստեղծելով բազմաշերտ երկխոսություն տարբեր մշակույթների միջև:

 «Թելի իրադարձությունը» ցուցահանդեսի անվանումը գալիս է Բաուհաուսի դպրոցի ռահվիրա Աննի Ալբերսի գաղափարից, ըստ որի տեքստիլը երբեք պասիվ չէ՝ այն ստեղծում է նոր մշակութային իրականություններ և կենդանի է պահում հները։ Դրեզդենում, Քուվեյթում, Ստամբուլում, Բեեր Շևայում, Լիմասոլում, Սալոնիկում, Թունիսում, Պրիշտինայում, Սկոպյեում և Նովի Սադում ցուցադրվելուց հետո ցուցահանդեսը ժամանել է Երևան՝ այս անդրազգային զրույցում նոր կապեր հյուսելու համար:

Ցուցահանդեսի համադրողներն են՝

Երևան՝ Վիգեն Գալստյան (ՀԱՊ), Ասյա Յաղմուրյան
Բեռլին՝ Ինկա Գրեսսել, Սուսան Վայս (ifa)

Leave a Comment