Իսպանիայի ֆուտբոլի լիգայի 30-րդ տուրում «Բարսելոնան» 2-1 հաշվով հաղթել է «Ատլետիկո Մադրիդին»։ Խաղը տեղի է ունեցել Մադրիդում։
«Բարսելոնայի» կազմում գոլերի հեղինակ են դարձել Մարկուս Ռեշֆորդը (42-րդ րոպե) և Ռոբերտ Լևանդովսկին (87)։ «Ատլետիկո Մադրիդի» կազմում գոլ է խփել Ջուլիանո Սիմեոնեն (39)։ Տանտերերի կազմում լրացուցիչ ժամանակում խաղադաշտից հեռացվել է Նիկո Գոնսալեսը։
«Բարսելոնան» հաղթել է Իսպանիայի առաջնության վեցերորդ անընդմեջ խաղում և 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Կատալոնական թիմը երկրորդ տեղում գտնվող «Ռեալ Մադրիդի» նկատմամբ իր առավելությունը մեծացրել է մինչև յոթ միավոր։ 30-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» 2-1 հաշվով պարտվել է «Մալյորկային»։ «Ատլետիկո Մադրիդը» 57 միավորով չորրորդ տեղում է։
Հաջորդ տուրում «Բարսելոնան» կհյուրընկալի «Էսպանյոլին», իսկ «Ատլետիկոն» կմրցի «Սևիլյայի» հետ։ Հանդիպումները կկայանան ապրիլի 11-ին։ Ապրիլի 8-ին «Բարսելոնան» և «Ատլետիկոն» միմյանց դեմ կմրցեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում։