
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են համաձայնության գալ երկուշաբթի օրը։
«Կարծում եմ՝ վաղը համաձայնության հասնելու մեծ հավանականություն կա։ Նրանք հենց հիմա բանակցություններ են վարում», – Թրամփի խոսքերն է մեջբերում Fox News-ը։
Հեռուստաալիքը, մեջբերելով ամերիկացի առաջնորդի խոսքերը, նշում է, որ հակառակ դեպքում Թրամփը դիտարկում է «ամեն ինչ պայթեցնելու և նավթը վերցնելու» հնարավորությունը։