ԿԳՄՍ նախարարի նոր հրամանը. սահմանվել են նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հավաստագրման հայտերի ժամկետները

Մեկնարկում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու  գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է Իրավաբան.net-ը։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի 2026 թվականի ապրիլի 3-ի N 463-Ա հրամանով սահմանվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) հավակնորդների փաստաթղթերի ընդունման կարգն ու ժամկետները:

Հիմնական տեղեկատվություն հավակնորդների համար.

Փաստաթղթերի ընդունման ժամկետը. 2026 թվականի ապրիլի 3-ից մինչև ապրիլի 23-ը ներառյալ:

Ընդունման ձևաչափը. Փաստաթղթերն ընդունվում են բացառապես առցանց տարբերակով՝ քսանչորսժամյա ռեժիմով:

Գրանցման հղումը. https://exams.emis.am/:

Գործընթացի հետագա քայլերը.

Մինչև 2026թ. ապրիլի 30-ը կհաստատվի հավաստագրման քննությունների անցկացման ժամանակացույցը:

Հրամանի կատարման հսկողությունը վերապահված է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին:

Leave a Comment