Զելենսկին ժամանել է Սիրիա՝ հանդիպելու նախագահ Շարաային. Reuters

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր առաջին այցն է կատարել Սիրիա՝ հանդիպելու իր գործընկեր Ահմեդ ալ-Շարաայի հետ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկու սիրիական աղբյուրների։

Բանակցությունները կապված են պաշտպանության հետ՝ տարածաշրջանային պատերազմի լույսի ներքո, ասել է աղբյուրներից մեկը։

Նախօրեին էլ Ուկրաինայի նախագահը Թուրքիայում էր, որտեղ հանդիպել է թուրք պաշտոնակցի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նա հայտնել էր, որ Էրդողանի հետ համաձայնեցրել է անվտանգության ոլորտում համագործակցության «նոր քայլերը»:

Leave a Comment