Ովքեր են ընդգրկվել ՔՊ ցուցակի առաջին տասնայկում

Iravaban.net–ի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ապրիլի 3-ին հրապարակել է իր ընտրական ցուցակը։ Այն բաղկացած է 293 հոգուց, որը ղեկավարում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն է։

Նիկոլ Փաշինյանից հետո ցուցակում Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է։ Տասնյակը եզրափակում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Խորհրդարանական նախորդ ընտրությունների ՔՊ ցուցակի հետ համեմատած, առաջին տասնյակում չկա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

ՔՊ ցուցակի առաջին տասնայկում ընդգրվել են՝ 

1. Փաշինյան Նիկոլ Վովայի

2. Միրզոյան Արարատ Սամվելի

3. Ավանեսյան Անահիտ Թորգոմի

4. Պապիկյան Սուրեն Ռաֆիկի

5. Պապոյան Գևորգ Հարությունի

6. Գալյան Սրբուհի Հովհաննեսի

7. Ռուբինյան Ռուբեն Կարապետի

8. Ալեքսանյան Վահագն Հովիկի

9. Ղազարյան Ալխաս Աղաբեկի

10. Հարությունյան Արայիկ Էդուարդի

ՔՊ ներկայացրել է նաև իր նախընտրական ծրագիրը։ Որի առանցքում է խաղաղությունը։

Նիկոլ Փաշինյանը բաց նամակով ուղերձ է հղել ՀՀ քաղաքացիներն, որում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության սիրելի՛ Քաղաքացի, 

Ձեզ դիմում եմ ես՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանս.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ձեր աջակցությամբ կատարել է Ձեր առաջ ստանձնած մեծագույն առաքելությունը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և այսպիսով, Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է։
Հունիսի 7–ին կայանալիք ընտրություններում Ձեզ հետ միասին մենք մի խնդիր ունենք լուծելու․ պետք է տեր կանգնենք Խաղաղությանը, որը նոր է, մանուկ է, դեռևս խոցելի է և մեր ամենօրյա խնամքի կարիքն ունի։
Հունիսի 7–ին գնացե՛ք ընտրական տեղամաս և տե՛ր կանգնեք Խաղաղությանը՝ քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին»,-ասված է բաց նամակում։

                                                                                                                                                     Ձեր՝ Նիկոլ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի գաղափարախոսական հենքն Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է և Հայաստանի տնտեսական ու ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը։

2026–2031 թվականների առանցքային անելիքները

1. Խաղաղության ինստիտուցիոնալացում – Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը մեկնարկել է դեռևս 2024 թվականին՝ ՀՀ Տավուշի մարզի հատվածում պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացով, ապա և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի ստորագրմամբ և վավերացմամբ, ու շարունակվել է 2025 թ. օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրմամբ և Վաշինգտոնի հռչակագրով խաղաղության ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման սկզբունքների հաստատմամբ։  

Leave a Comment