Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորանքը` Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ
Սիրելի՛ քաղաքացիներ,
Շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ:
Թող այս տոնի խորհուրդը ևս մեկ անգամ ընդգծի մարդու արժանապատվության, իրավունքների պաշտպանության և փոխադարձ հարգանքի կարևորությունը՝ որպես մեր հասարակության հիմնասյուներ։
Մաղթում եմ խաղաղություն, համերաշխություն և վստահություն՝ դեպի ավելի արդար և մարդակենտրոն հասարակություն։
Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:
