Ազովի ծովում խորտակվել է հացահատիկով բեռնված նավ. կա զnհ և անհետ կորածներ



Միջազգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ցորենով բեռնված «Վոլգո-Բալտ» տիպի բեռնանավ է խորտակվել Ազովի ծովում։ Այս մասին հայտնել է Խերսոնի մարզպետ Վլադիմիր Սալդոն:

Նրա տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, կան անհետ կորածներ։ Անձնակազմի մի մասին հաջողվել է դուրս գալ նավից և հասնել Խերսոնի ափ։ Առաջին օգնությունը ցուցաբերել են տեղացիները՝ դիմավորելով անձնակազմին և մինչ ծառայությունների ժամանումը օգնելով ափին։

«Ափին հայտնաբերվել է անձնակազմի 9 անդամ՝ ՌԴ քաղաքացիներ։ Մեկ մարդ՝ ծնված 1991 թվականին (նավապետի ավագ օգնական), մահացել է: Անձնակազմի ևս երկու անդամների գտնվելու վայրը անհայտ է», – ասվում է հաղորդագրության մեջ։




Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment