«Նիկոլին հեռացնելու միակ ճանապարհը միավորված ընդդիմությունն է»․ Սամվել Ֆարմանյան

«Նիկոլին հեռացնելու միակ ճանապարհը միավորված ընդդիմությունն է»․ Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատերազմում հաղթում կամ պարտվում են մինչև այն սկսվելը: Ընտրություններում ևս՝ հաղթում կամ պարտվում են մինչև քվեարկությունը:
Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը» հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրություններին և աջակցելու է ընդդիմադիր ամենամեծ վարկանիշն ունեցող ուժին՝ Սամվել Կարապետյանին: Նույնը հայտարարեց Հրանտ Բագրատյանը: Այլ ուժեր էլ:
ՀՀԿ-ն ևս հայտարարեց, որ չի մասնակցելու, ինչը փաստացի նույն բանն է՝ իրենց ձայները մեծավմասամբ գնալու են ընդդիմադիր առանցքային ուժին: Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը ի սկզբանե էր հայտարարել, որ խրախուսում են Սամվել Կարապետյանի շուրջ ընդդիմադիր մեծ ճակատի ձևավորումը և մտածում եմ, որ կգնան հենց այդ ճանապարհով:
Այս ամենը հույսի պատուհան է: Ու նման որոշում կայացրած անձինք հարգանքի են արժանի, որ իրենց օրինակով բոլորին հուշել են՝ կա մեկ գերխնդիր, ու դա Նիկոլի հեռացումն է: Մնացած ամեն ինչ այս դեպքում երկրորդական է:
Հուսանք, որ ընդդիմության միավորման այս դրական միտումն առաջիկայում ևս կշարունակվի ու ընտրություններին քաղաքական ընդդիմությունը կներակայանա միացյալ ճակատով, ինչի պարագայում Նիկոլը վերարտադրվելու զրոյական շանս է ունենալու:
Սեփական ամբիցիաների պատճառով՝ քաղաքական ընդդիմության միավորման ճանապարհին կանգնողներն ու ձայներ փոշիացնողները նիկոլից նիկոլ պիտի լինեն, որ նման բան անեն: Նժարին առանց չափազանցության Հայաստանի գոյության հարցն է:
Պնդում եմ հազարերորդ անգամ՝ հունիսի 7-ին Նիկոլին հեռացնելու միակ ճանապարհը ՄԻԱՎՈՐՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ է՝ սև կամ սպիտակ ընտրությունը»։

Աղբյուրը`   Սամվել Ֆարմանյան

Leave a Comment