Ռուսաստանն ու Հայաստանը պատմական խորը արմատներ ունեն, այդ իսկ պատճառով Երևանի քաղաքական ուղենիշները հետաքրքրություն են ներկայացնում Մոսկվայի համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
«Հայաստանը մեզ մոտ երկիր է, որի հետ մենք պատմական խորը արմատներ ունենք։ Հսկայական հայկական սփյուռքը, որն ապրում է Ռուասատանում, կազմում է ավելի քան 2 միլիոն մարդ։ Ուստի այն ուղենիշները, որոնք իր համար ընտրում է Հայաստանի ղեկավարությունը, մեզ մեծապես հետաքրքիր են», – նշել է ՌԴ նախագահի խոսնակը։», – նշել է Պեսկովը։