ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի «օպերացիոն համակարգերը» անհամատեղելի են, դրանք տարբեր են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ «Վեստի»-ի թղթակից Պավել Զարուբինին տված մեկնաբանության մեջ։
«Մենք ասում ենք, որ որոշակի պահի, եթե դուք առաջ շարժվեք ԵՄ-ի հետ, մեր երկու համակարգերը համատեղելի չեն լինի։ Դրանք տարբեր օպերացիոն համակարգեր են։ Եվ որոշակի պահի դուք ստիպված կլինեք ընտրություն կատարել», – մեկնաբանել է Կրեմլի խոսնակը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության և ԵՄ-ի հետ կապված երկրի ծրագրերի վերաբերյալ։