«Շատ տարիներ հետո նրա մասին անպայման կհիշեն»․ Արա Պողոսյան

«Շատ տարիներ հետո նրա մասին անպայման կհիշեն»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շա՜տ տարիներ առաջ էր՝ 2004 թվականը, Առագաստանավային սպորտի Հայաստանի առաջնությանը նաև Զորի Բալայանն էր եկել և Արցախի թիմը։
Այդ տարիներին ծովն ու առագաստանավը սիրող պատանիներիս համար Կիլիկիա նավը ռոմանտիկա էր, ու մեր պարապմունքները նպատակ՝ մի օր հայտնվելու Կիլիկիայի տախտակամածին Զորի Բալայանի նավապետությամբ և ճեղքել օվկիանոսների ալիքները, ու Սևանի փոխարեն հաղթահարել իսկական ծովային պատնեշներ:
Միայն տարիներ անց պետք է Զորի Բալայանի մասին կարդայի արդեն որպես Արցախյան շարժման նահապետներից մեկը, ինչպես և Սիլվա Կապուտիկյանը։
Այսօր Զորի Բալայանը դեռ կմնա որպես չհասկացված ու չընկալված, բայց շատ տարիներ հետո նրա մասին անպայման կհիշեն, ու կհիշեն նոր վերածննդի ճանապարհին…»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան

Leave a Comment