Հուսանք, որ ընդդիմության միավորման այս դրական միտումն առաջիկայում ևս կշարունակվի. Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը գրում է. «Պատերազմում հաղթում կամ պարտվում են մինչև այն սկսվելը: Ընտրություններում ևս՝ հաղթում կամ պարտվում են մինչև քվեարկությունը:

Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը» հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրություններին և աջակցելու է ընդդիմադիր ամենամեծ վարկանիշն ունեցող ուժին՝ Սամվել Կարապետյանին: Նույնը հայտարարեց Հրանտ Բագրատյանը: Այլ ուժեր էլ:

ՀՀԿ-ն ևս հայտարարեց, որ չի մասնակցելու, ինչը փաստացի նույն բանն է՝ իրենց ձայները մեծավմասամբ գնալու են ընդդիմադիր առանցքային ուժին: Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը ի սկզբանե էր հայտարարել, որ խրախուսում են Սամվել Կարապետյանի շուրջ ընդդիմադիր մեծ ճակատի ձևավորումը և մտածում եմ, որ կգնան հենց այդ ճանապարհով:

Այս ամենը հույսի պատուհան է: Ու նման որոշում կայացրած անձինք հարգանքի են արժանի, որ իրենց օրինակով բոլորին հուշել են՝ կա մեկ գերխնդիր, ու դա Նիկոլի հեռացումն է: Մնացած ամեն ինչ այս դեպքում երկրորդական է:

Հուսանք, որ ընդդիմության միավորման այս դրական միտումն առաջիկայում ևս կշարունակվի ու ընտրություններին քաղաքական ընդդիմությունը կներակայանա միացյալ ճակատով, ինչի պարագայում Նիկոլը վերարտադրվելու զրոյական շանս է ունենալու:

Սեփական ամբիցիաների պատճառով՝ քաղաքական ընդդիմության միավորման ճանապարհին կանգնողներն ու ձայներ փոշիացնողները նիկոլից նիկոլ պիտի լինեն, որ նման բան անեն: Նժարին առանց չափազանցության Հայաստանի գոյության հարցն է:

Պնդում եմ հազարերորդ անգամ՝ հունիսի 7-ին Նիկոլին հեռացնելու միակ ճանապարհը ՄԻԱՎՈՐՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ է՝ սև կամ սպիտակ ընտրությունը»:

Leave a Comment