
Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Օրեր առաջ Իրանում խոցված ամերիկյան F15 օդանավի օդաչուին փրկելու գործողության վերաբերյալ իրանական և ամերիկյան պատումները խիստ տարբեր են և հակասական։
Փաստն այն է, որ օդաչուին գտել և տեղափոխել են Իրանի տարածքից, ինչի մասին խոսում են ամերիկյան աղբյուրները։
Փաստ է նաև, որ տեղի է ունեցել զինված բախում տեղի իրանցի գյուղաբնակների և ամերիկյան հատուկ ջոկատայինների միջև, և կան զոհեր։
Փաստ է նաև, որ ամերիկյան կողմը գործողության ընթացքում կորցրել է մեկ C-130 Hercules և երկու Black Hawk ուղղաթիռ։
Կից՝ իրանական կողմի տարածած կադրերն են, որտեղ երևում են նշված ինքնաթիռի բեկորները»։
Աղբյուրը` Վարդան Ոսկանյան