Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Սուրբ Զատիկի կապակցությամբ հանդես է եկել տեսաուղերձով։
«Քրիստոս հարյավ ի մեռելոց. օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»,- նշել է դեսպանը՝ շնորհավորելով հայ ժողովրդին։
Ուղերձում Մարագոսը ընդգծել է, որ Սուրբ Զատիկը խորհրդանշում է հարություն, լույս, կյանքի հաղթանակ և գարնանային զարթոնք։
Նա նաև անդրադարձել է Հայաստանի պատմությանը՝ նշելով, որ այն վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, և որ փորձությունները անցողիկ են, իսկ վերածնունդը՝ հնարավոր։
Դեսպանը վերահաստատել է, որ Եվրոպական միությունը շարունակում է աջակցել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, ինչպես նաև երկրի դիմակայունության և զարգացման գործընթացներին։
«Շնորհավոր Սուրբ Զատիկ»,- եզրափակել է իր ուղերձը Վասիլիս Մարագոսը։
The post Զատկի ուղերձ քաղաքական շեշտադրումներով՝ Մարագոսից appeared first on Tribune.am.