
«Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում, առաջադիմություն ու բարօրություն՝ անձնական ու հասարակական կյանքում»,- իր ուղերձում ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ «Արդ, սիրելիներ, հայրապետական մեր պատգամն է՝ նախընտրենք բարին ընդդեմ չարիքի, հաշտությունն ընդդեմ խառնակչության, ազնվությունն ու ուղղամտությունը՝ ընդդեմ կեղծիքների ու խարդավանքների»,- նշել է նա։